Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի կազմում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Պոգոն»-ը մրցեց «Վիսլա»-ի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը շարունակում է գլխավորել Լեհաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը: