Բաժիններ՝

Հրդեհ Ավան-Առինջ թաղամասում

Մարտի 19-ին, ժամը 03:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Hyundai Santa» (վարորդ` Ն․ Պ․), «Mazda» (վարորդ` Հ․ Մ․) և «Nissan X-Trail» (վարորդ` Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենաներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։09-ին, մարվել՝ 04։49-ին։ Այրվել է «Hyundai Santa» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ «Mazda» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները ջերմահարվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031