Եփովի կրեմի բաղադրատոմս, որը միշտ լավ է ստացվում
Բաղադրիչներ
1. Կաթ – 1.2 լ
2. Ձու – 4 հատ
3. Ալյուր – 140 գ
4. Շաքարավազ – 620 գ
5. Կարագ – 40 գ
6. Վանիլին – 2 տուփ
Պատրաստման եղանակը
1. Կաթը լցնել կաթսայի մեջ: Ավելացնել շաքարավազը: Հասցնել եռման: Եռալուց 1 րոպե առաջ կրակն իջեցնել:
2. Կաթի տաքանալու հետ միաժամանակ՝ ձուն լավ հարել ալյուրի հետ:
3. Կաթնային խառնուրդը բարակ շիթով ավելացնել ձվային խառնուրդին: Լավ հարել:
4. Պատրաստի զանգվածը տեղափոխել մեծ կաթսայի մեջ և նորից դնել կրակին: Եփել՝ անընդհատ խառնելով, մինչև պնդանալը:
5. Կրեմին ավելացնել վանիլինը և կարագը: Լավ խառնել, մինչև ստացվի միասեռ զանգված: Կրեմը պատրաստ է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը