
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ.Շ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից նետվելու միջոցով: