Կաթնաշոռային աղանդեր, որը կփոխարինի պաղպաղակին
Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 170 գ
2. Ժելատին – 7 գ
3. Հատապտուղներ – 70 գ
4. Տաք ջուր – 50 մլ
Պատրաստման եղանակը
1. Ժելատինը և տաք ջուրը խառնել:
2. Ժելատինին ավելացնել կաթնաշոռը և սիրելի հատապտուղները:
3. Բլենդերով լավ խառնել բոլոր բաղադրիչները:
4. Լցնել կաղապարի մեջ և մի քանի ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը