
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 12-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթափ, Նորաբաց, Նոր Խարբերդ, Դաշտավան, Մարմարաշեն, Նորամարգ, Սիփանիկ, Սիս, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Դարբնիկ, Նիզամի, Նոր Կյուրին գյուղերի գազասպառողների, «ԷՏՐՈ», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա», «Էս-Կա-Վի գազ», «Լիգա», «Էլ Մար», «Ճերմակ Երամ», «Սեգ Շող» ՍՊԸ-ների, «ԱՁ Արման Սահակյան»-ին և «Արտակ» Ա/Կ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ների, «Դիատոմիտ» ՓԲԸ-ի, «Մետէքսիմ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Վարիանտ Գրուպ», «Արհովշին», «Փեյփեր Թրեյդինգ», «Գրանտ Մաստեր» ՍՊԸ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: