Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է՝ նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել՝ էլ ավելի լկտիացնելով ոսոխին. Ոսկանյան

Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել՝ էլ ավելի լկտիացնելով ոսոխին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարությունը և դրան հաջորդած ու արդեն Բերձոր հասած հայկական սրբազան հողի շարունակական հանձնումը թշնամուն ոչ այլ ինչ է, քան մեր հերթական նվաստացումը։

Իրենց հարգող ազգերը գոնե արձանագրում են նման ամոթալի էջերը և պատրաստվում կորուսյալ տարածքների վերանվաճման։

Իսկ այդ վերանվաճման պատրաստությունը պետք է սկսել այսօրվանից՝ առնվազն մոտակա տարիներին գոնե թշնամական բնակության և ամրապնդման համար անպիտան դարձնելով դավադրաբար հանձնվող բոլոր տարածքները»,- գրում է Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031