Հարկատուների, պետբյուջեի հաշվին ապրող Հ1-ի եթերով արված հոխորտանքներիցդ հետո անցել է ուղիղ 6 ամիս: Ովքե՞ր են, կամ ո՞ւմ ես նշանակել հայկական սփյուռքում իբրև քո ներկայացուցիչներ: Ինչպես որ դու էիր ակնարկել քո հարցազրույցում, այդ մարդիկ պետք է համայնքային հեղինակություններ լինեին և վայելեին տվյալ համայնքի սերն ու հարգանքը՝Հայաստան-Սփյուռք կապերն է՛լ ավելի ամրապնդելու համար: Ո՞ւր են այդ մարդիկ, ովքե՞ր են և հայկական սփյուռքի ո՞ր համայնքներն են ներկայացնում:
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում վերջին՝ 17 համարի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը տեղեկացրել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»:
Հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվելու է Ուկրաինային ամերիկյան աջակցության հարցը:
Ջո Բայդենի քաղաքականության պատճառով պարենամթերքի չտեսնված անբավարարություն է սպառնում ԱՄՆ-ին: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել The Daily Wire ինտերնետ-հրատարակության լրագրող Մայքլ Նոուլզը։ Բայդենը, նշում է մեկնաբանը, իշխանության ղեկին է գտնվում արդեն 14 ամիս:
Նախարարությունից հստակեցրել են, որ նման սահմանափակումներ են ձեռնարկվել միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ աշխատանքների շրջանակում:
Սովորողների ընդունելությունը դպրոցներ կազմակերպվում է կրթության շարունակականության ապահովման և երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ՝ ներգրավված աշակերտների համար ապահովելով միջավայրին հարմարեցմանը և կրթական կարիքների բավարարմանը միտված անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումը:
Ռուսաստանում ինտերնետի անջատումները Հայաստանի վրա զգալի ազդեցություն չեն ունենա։
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը քննարկել են Հայաստանում ներկայիս իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Շվեդիա հարաբերություններին և Հայաստանում Շվեդիայի զարգացման համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել Գերմանիային փակել նավահանգիստները ռուսական արտահանման ու ներմուծման համար, ինչպես նաև ՌԴ բոլոր բանկերն անջատել SWIFT համակարգից:
Ադրբեջանի կողմից Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզման հայտարարումը համապատասխան արձագանքի կարժանանա ՌԴ օրենսդիր մարմնի կողմից: Այս մասին ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։
ՎՏԲ-Հայաստան Բանկը թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ծանր վիրավորանքի» իբր ենթարկված բարձրաստիճան նիկոլականներին տուժող ճանաչելու ու հարցաքննելու միջնորդություններս ու բողոքներս մերժելու համար դատախազությունում ինչ-որ նոր բառեր, նոր լեզու են մշակել։
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «ԱրմՀայՏեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ դառնում է արդյոք դաշինքի անդամակցության թեկնածու, թե հակված է չեզոք կարգավիճակի։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է։
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որեւէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։
Մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:
Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան՝ ի դեպս Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումների: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է այս շաբաթ նոր հեռախոսազրույց վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքատուղար Գաբրիել Ատալն՝ ամփոփելով Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի արդյունքները։
ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Վեդիում քարոզարշավի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությանը, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրիտանիայի պաշտպանության նախարարն այցելել է Բաքու: Ըստ երևույթին, Բաքվին համուզում է Արցախում ու Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել, այսինքն՝ ռազմական գործողություններ սկսել:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ովքեր համոզում են Բաքվին երկրորդ ճակատ բացել Արցախում՝ հայ ազգի թշնամիներն են։
Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստականներ են ժամանել հարեւան երկրներ: Մարտի 30-ին այդ մասին հայտնել է Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Դելյագինի՝ ԶԼՄ-ներում վերջին հայտարարությունների առնչությամբ, գրում է minval.az-ը:
Մարտի 30-ին մազութի պահոց է պայթել Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ծայրամասում գտնվող վառելիքա-քսուքային նյութերի պահեստարանում:
Համոզված եմ, որ նրանք այս պարտությամբ, իրենց համար՝ ջախջախիչ հաղթանակով ցնծում են։ Չէ՞ որ սա նրանց համար ժողովրդավարության հաղթանակն է, իրենց կարծիքով դեռևս կայացող ժողովրդավարության հանդեպ։