Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ուղերձ է հղել Եվրախորհրդարանին։ Ինչպես գրում է The Guardian-ը, Ուկրաինան, նրա խոսքով, շատ թանկ գին է վճարում եվրոպական իդեալների համար:
Լրանում է հայ ժողովրդի և հայոց պետականության պատմության ամենազարհուրելի և ամոթալի իրադարձության՝ 2008թ․ մարտի մեկի ոճրագործության տասնչորսերորդ տարելիցը։ Հայ հասարակությունը տասնչորս տարի հետևողականորեն պայքարել է ոճրագործության բացահայտման և արդարադատության իրականացման համար։ Եթե ոճիրն իրագործած ռեժիմի օրոք ճշմարտության բացահայտումն ու արդարության վերականգնումն անհնար էր, ապա 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո հասարակությունն ակնկալում էր արմատական տեղաշարժ այդ հարցում։
Հայաստանը ներկայացնող 8 ազատ ոճի ըմբիշ կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մեդալների համար:
Պայթյունը Ուկրաինայով չի սահմանափակվելու. Տիգրան Աբրահամյան:
Երկրի կեսը կիսասոված է քնում. ինչ խոստացաք, բաց երկիրն ուր բերեցիք. Թադևոս Ավետիսյա:
Օտար ուժերի միջոցով իշխանությունը զավթած ազգադավներին պետք է զրկել երկրի անունից խոսելու իրավունքից. Աննա Մկրտչյան
Երթեւեկությունը, որը տանում է դեպի ռուս-վրացական սահման, վերականգնվել է բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նշելով, որ քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից մեկնարկել է Երևան – Մոսկվա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական պատվիրակությունը, որին ուղարկել է նախագահ Ջո Բայդենը, մարտի 1-ին ժամանել Է Տայվան անվտանգության հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել էկղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Կիևում բոլորովին այլ կերպ են որակում ռուսական զինված ուժերի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաղը խորհրդարանին տեղեկություններ է հաղորդելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ։
Ժողովրդին բացատրեք՝ ինչո՞ւ «Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունից հետո Արմեն Ավետիսյանի քրգործը կարճվեց:
Եկեք պատկերացնենք, թե ի՞նչ կլիներ, եթե բյուջեի պատասխանատուն լիներ ոչ թե Ջանջուղազյանը, այլ Քերոբյանը:
Դուք թալանչի՞ եք, թե՞ այս իշխանություններն են ստում. Մանուկյանը՝ Ջանջուղազյանին:
ՀՀ ազգային ժողովը մարտի 1-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ն կանցկացնի լրացուցիչ նիստ:
Կառավարությունը հարկերի տեսքով գումար է հավաքում, որը չի ծախսում. կապիտալ ծախսերը թերակատարում է:
Ուկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին:
Որքանո՞վ են օրինական ՔՊ ղեկավար Փաշինյանի անվտանգության համար արված ծախսերը. Կյուրեղյան։
Կիևը կապի մեջ է Անկարայի հետ՝ ավելի շատ Bayraktar անօդաչու սարքեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն։
Երբ ձեր ղեկավարը երկիրը բաժանում էր նախկինի ու ներկայի, ասել եք՝ չի՛ կարելի. Գեղամ Նազարյանը՝Ջանջուղազյանին։
Հաշվեքննիչ պալատի մասին օրենքում խնդիրներ կան. կհամոզվեք. Իշխան Զաքարյանը՝ Ջանջուղազյանին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:
Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ ՝ Ալիևը:
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են լուրերը, որ Բելառուսը զորք է մտցրել Ուկրաինա: «Բելառուսական զորքերը մուտք են գործել Չեռնիևի շրջան: Տեղեկությունը հաստատել է Հյուսիսային տարածքային պաշտպանական ուժերի խոսնակ Վիտալի Կիրիլովը»,- այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Ռադայի Twitter-ի միկրոբլոգը:
Իտալիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հաջողության հույս ունի հակամարտության կարգավորման համար: Մարտի 1-ին այդ հայտարարությամբ հանդես է եկել Մարիո Դրագին՝ ելույթ ունենալով Իտալիայի Սենատում: Հեռարձակումը վարել է Rai News 24 հեռուստաալիքը։
Արբանյակներից արված լուսանկարները Կիևի մերձակայքում ֆիքսել են ռուսական մի քանի տասնյակ ռազմական մեքենաներ։ DW-ն գրում է, որ փորձագետները կանխատեսում են ռուսական զորքերի նոր զանգվածային հարձակումներ Կիևի վրա։
Ժնևում մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Մարտի 1-ի ուշ երեկոյան ժամերին, 2-3-ը, 4-ի գիշերը և առավոտյան, 5-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:
Կրեմլից հայտնել են, որ իրենք Վլադիմիր Զելենսկիին համարում են Ուկրաինայի լեգիտիմ նախագահ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։