Պուտինը Շոլցին տեղեկացրել է ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլիով իրականացնելու որոշման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույց է անցկացրել՝ տեղեկացնելով նրան ռուսական գազի համար վճարները ռուբլիով իրականացնելու որոշմանն անցնելու մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը տեղեկացրել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»:
Պուտինն ու Շելցը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարելուն անցնելու հարցը կքննարկվի Ռուսաստանի ու Գերմանիայի փորձագետների կողմից: «Ընդգծվել է, որ կայացված որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազը ներկրող եվրոպական ընկերությունների համար պայմանագրի դրույթների վատթարացման»,- ասվում է հայտարարության մեջ: