«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աղմկոտ պատմություններով հայտնի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ըստ պաշտոնական տվյալների, իր անունով ո՛չ բնակարան ունի, ո՛չ էլ ավտոմեքենա։ Նա Հայաստանում գտնվում է պատկերավոր ասած «հյուրախաղերով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է` այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է` իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել եւ զբաղվել Ավինյանի լոբբինգով։
«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը:
Գրաֆինի մեջ կիսով չափ սառույց լցնել, վրան ավելացնել կտրատած կիտրոնները։ Առանձին ամանի մեջ խառնել կիտրոնի հյութը, խտացրած կաթն ու շաքարավազը, խառնել, մինչև շաքարավազը լուծվի։ Լցնել գրաֆինի մեջ, ավելացնել ջուրը, խառնել և անմիջապես մատուցել։
Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում է կյանքի գաղափարի լիակատար նյութականացում։
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 4 948 522 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի հունվար-մարտին կանխվել է 6 463 414 նման գրոհ։
Շոգը լուրջ սթրես է օրգանիզմի համար, և նման պայմաններում մարզվելիս պետք է զգույշ լինել։ Թերապևտ Ելենա Տիխոմիրովան «Իզվեստիային» պատմել է շոգին սպորտով զբաղվելու վտանգների, ինչպես նաև մարզումների ճիշտ մոտեցումների մասին։
Խորհրդարանում վերջին զառանցաբանությունը ՀՀ զինանշանին երբևէ հասցված, թերևս, ամենամեծ վիրավորանքն էր։ Բայց ավելի լայն իմաստով, ՀՀ պետական խորհրդանիշները չեն սահմանափակվում միայն նոմինալ առարկաներով՝ դրոշով, զինանշանով և այլն։ Պետության կարևորագույն, առանցքային խոհրդանիշը նրա սահմաններն են և այդ սահմանների անձեռնմխելիությունը։
Իշխանության նոր խորհրդանիշը փոխարինելու է այն սրին, որը 1507 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը նվիրեց Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV-ին։ Որոշվել է այլևս չօգտագործել հին սուրը պաշտոնական արարողությունների ժամանակ, քանի որ այն չափից շատ մաշվել է վերջին 500 տարվա ընթացքում։
Վաղը 19:00` հանրահավաք. հսկիչ անցակետ կտեղադրենք հայրենիքի գողերի, դավաճանների համար. Էդգար Ղազարյան
Հայաստանի դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն արդարացիորեն գնահատվում են՝ որպես խայտառակ, աննախադեպ անօրինականություն, հակաիրավականություն և այլն։
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում։
Նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ռուսական ընկերությունը շուտով պայմանագիր կստորագրի Իրանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը:
Վիտամին D-ն կարող է նվազեցնել սրտի հիվանդության վտանգը 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Այս եզրակացությանն են հանգել Ավստրալիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները: Ուսումնասիրությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է BMJ-ում:
Թուրքիան և Եգիպտոսը դիվանագիտական հարաբերությունների մակարդակը բարձրացնելով՝ վերջին 10 տարում առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել:Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:
Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։
Նիկոլական իրականությունը Հայաստանում իր խորքային ազդեցությունն է թողնում հայ հասարակության վրա, որի տարբեր շերտեր տարբեր կերպ են արձագանքում շուրջ երեք տարի տևող մշտական, մեր առօրյայի մաս դարձած համազգային սթրեսին:
2022-ի հունվար-հունիսին ապահովվել են 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝ 750.2 մլրդ դրամ:
Հայաստանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների միության ամենամյա «Global business Forum»-ը։ Այս տարի այն անց է կացվում «Կառուցիր գլոբալ նեթվորք գլոբալ բիզնեսի համար» խորագրով։ Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆորումը տևելու է մեկ շաբաթ, որի ընթացքում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան մի շարք հանդիպումներ, միջոցառումներ և քննարկումներ։
Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում և պարբերաբար հանդես ենք գալու հրապարակումներով:
Ավարտվել է 2022թ. հունիսի 23-ին Արմավիրի մարզի 36-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Իրանի Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որպես զգալի հատկանիշներով և կարողություններով զարգացող կազմակերպություն, արտոնյալ դիրք ունի քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խթանելու հարցում:
Հայերը չեն կարող թուրք դիվանագետներին մեղադրել այն բանի համար, որ նրանք անում են այն, ինչը ձեռնտու է իրենց երկրին, քանի որ Հայաստանի վարչապետ Փաշինյանն այս հնարավորությունն արծաթե սկուտեղի վրա հրամցրել է Թուրքիային․․․
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր Երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական մասնակից լինելու […]
Հուլիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հասցվել են դեսպանների մակարդակի:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը` առանց նամակի բովանդակությունը հրապարակելու:
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա Միացյալ Նահանգները դեմ չէ դրան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Իսրայելի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է 3 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիր: Այն վերաբերում է Իսրայելի կողմից F-35 կործանիչների և ռազմական նավատորմի ձեռքբերմանը:
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում տեղի է ունեցել «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էին 12 երկիր՝ Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բուլղարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Իտալիա, Ղազախստան, Իսրայել, Բոսնիա և Հերցեգովինա: