
Զովացուցիչ, ամառային ըմպելիք` սերուցքային լիմոնադ

Բաղադրիչներ`
• կոտրած սառույց
• 1-2 մեծ կիտրոն- բարակ կտրատած
• 1 բաժակ կիտրոնի հյութ
Խտացրած կաթ- ¼ բաժակ, կամ ավելի շատ
• շաքարավազ՝ ըստ ճաշակի
• ջուր- 2 բաժակ
Պատրաստման եղանակը`
Գրաֆինի մեջ կիսով չափ սառույց լցնել, վրան ավելացնել կտրատած կիտրոնները։ Առանձին ամանի մեջ խառնել կիտրոնի հյութը, խտացրած կաթն ու շաքարավազը, խառնել, մինչև շաքարավազը լուծվի։ Լցնել գրաֆինի մեջ, ավելացնել ջուրը, խառնել և անմիջապես մատուցել։