Բաժիններ՝

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել

Թուրքիան և Եգիպտոսը դիվանագիտական հարաբերությունների մակարդակը բարձրացնելով՝ վերջին 10 տարում առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել:Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

«Թուրքիան և Եգիպտոսը հայտարարում են, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բարձրացրել են դեսպանությունների մակարդակի», – մեջբերում են ԶԼՄ-ները ԱԳՆ մամուլի հաղորդագրությունից:

Եգիպտոսում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի նախկին ներկայացուցիչ Սալիհ Մութլու Շենը: Եգիպտական կողմն առաջարկել է Անկարայում դեսպան նշանակել Ամրա Էլհամամին:

«Այդ քայլն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և արտացոլում է երկկողմ հարաբերությունները Թուրքիայի և Եգիպտոսի ժողովուրդների շահերին համապատասխան զարգացնելու փոխադարձ ձգտումը»,-ընդգծվում Է փաստաթղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս