
Ռուսաստանն ու Իրանը կկառուցեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի երկաթուղային հատվածը

Ռուսական ընկերությունը շուտով պայմանագիր կստորագրի Իրանի հետ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում «Ռեշտ-Աստարա» երկաթուղային հատվածի կառուցման մասին: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը:
«Շուտով կլինի պայմանագրի ստորագրում»,- պատասխանել է Լևիտինը այն հարցին, թե ռուսական որ ընկերությունն է կառուցելու Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածը:
Նա հավելել է, որ «Հյուսիս-Հարավ»-ը Ռուսաստանի համար լրացուցիչ բեռներ փոխադրելու հնարավորություն է, հատկապես դա վերաբերում է պարենամթերքին:
Նրա խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ողջ երկայնքով փոխադրման տոննաժն այս պահին կազմում է 15 մլն տոննա: Սակայն, Լևիտինի խոսքով, այն ապագայում կկրկնապատկվի՝ հասնելով 30 միլիոն տոննայի: