Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
Այսօր՝ հուլիսի 7-ի առավոտյան, Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի շրջակայքում ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի կերպով Վրաստանի 6 քաղաքացու են ձերբակալել։
«Փաստինֆո»-ԱՆԻՖ և Ավինյան տևական ժամանակ ընթացող դատը, վերջապես, ավարտվեց։ Ավարտվեց լրատվամիջոցի հաղթանակով, եւ արձանագրումով, որ գործել են բարեխիղճ, իսկ Ավինյանի գլխավորած հիմնարկի սանձազերծած արշավն ընդամենը լրատվամիջոցին լռեցնելու անհաջող փորձ էր։
Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը ՝ ահաբեկիչներին աջակցելու պատճառով։ Ստամբուլում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի (ներկայումս՝ ՀՀ ԱԳ նախարար) նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի տարածք մուտք գործելու, գտնվելու, տարանցիկ երթևեկելու և այնտեղից դուրս գալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետևյալն է։
20-ամյա Գագիկ Մնացականյանը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է: Նա այժմ ապրում է Ստեփանակերտում և սովորում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Դիզայն» բաժնի երրորդ կուրսում: Նկարչության հանդեպ սերը դեռ մանկուց է ի հայտ եկել Գագիկի մոտ: Մոտ մեկ տարի առաջ սկսեց սիրողական նկարել հագուստի վրա: Հետագայում հասկացավ, որ մարդկանց մոտ դա հետաքրքրություն է առաջացնում, ու շատ մարդիկ սկսեցին դիմել, որ իրենց հագուստներին էլ նկարի։ Այդպես հոբբին դարձավ նաև գումար վաստակելու աղբյուր…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալբանիայի նախագահին և կառավարությանը՝ անցած տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանին աջակցելու համար, որտեղ կազմակերպության անդամ երկրներից մեկը փորձել է հասնել ամփոփիչ փաստաթղթում հակաադրբեջանական կետի ընդունմանը։
Մըխճըն նախ խոսել է, թե ինչու ավելի վաղ չէր այցելել Հայաստան և որպես պատճառ նշել այն, որ Հայաստանը կարող էր լինել ոչ համարժեք իր սպասումներին և դրա համար էլ քանիցս հրաժարվել էր այդ մտքից:
Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Սերժ Սարգսյան
Հուլիսի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ախուրյան բնակավայրի Հ. Շահբազյան փողոցում «HOWO» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերն արդար խաղաղության համար, որը հարգում է միջազգային իրավունքը. այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Վստահ եմ, որ միայն Ձեր և փաստաբաններիս համատեղ պայքարը կարող է կանգնեցնել իրենց։ Միասնական ճակատով պետք է պայքարենք, հակառակ դեպքում՝ հաջորդը հենց Դուք եք լինելու, իսկ մենք և մեր վստահորդները՝ մնալու ենք առանց լավ դատավորների կողմից մեր գործերի քննության հնարավորության։
Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անձնական գրառում է արել. «Ի պատասխան բոլոր ստահոդ լուրերի՝ իմ անձնական կյանքն այժմ և ապագայում ամբողջովին կապված է Սոփոյի և այն մեծ սիրո հետ, որը կապում է ինձ, նրան և Ալիսային»։
Հուլիսի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը սուրճի բաժակ է նայե՞լ, որտեղի՞ց որոշեց։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավորի մեղադրանքներին, ըստ որի՝ ՀՅԴ-ն է Մակրոնի հայտարարության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել։
Այն օրը, երբ Սումգայիթի դատարանում հրապարակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքից, մարտական դիրքերին սնունդ հասցնող առևանգված երկու հայ զինծառայողներին 11 տարի և 6 ամիս դատապարտելու դատավճիռը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակում ամսեկան 120.000 դոլարով պահպանվող կառավարական իրենց դղյակի ջրավազաններից, որտեղ իրենց հինգ շներից մեկը զովանում է ջրում։
Խոսել եմ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ, և նա տեղեկացրել է, որ որևէ ակցիա չի արել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնելու է Թուրքիայ, որտեղ հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
2023 թ. հունիսի 25-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ Վան Բեթհովենի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ ՀՀ ազգային հերոս, երգչախմբային արվեստի մարշալ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀԿ երիտասարդները շարունակում են Երևանում իրազեկման ակցիա անցկացնել. քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դիմանկարով և «Ազատություն քաղբանտարկյալներին» խորագրով շապիկներով նրանք թռուցիկներ են բաժանում երևանցիներին:
Մի անգամ հայր Պորֆիրիոսին այցելելուց ես շատ դառնացած էի վերջին ժամանակներս պատուհասած փորձությունների շարանի պատճառով, որոնք սպառնում էին կոտրել ինձ։ Այդ անթափանց խավարի մեջ մի միտք շատ մխիթարեց ու սրտապնդեց ինձ, որն էլ հայտնեցի հայր սուրբին հենց որ հայտնվեցի նրա խցում։
Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուում գտնվող իր առանձնատունը, որը ձեռք է բերել 70 միլիոն դոլարով: Daily Mail-ի փոխանցմամբ՝ տան որոշ հատվածներ ցուցադրվել են Hulu հարթակում հեռարձակվող The Kardashians իրապատում շոուի նոր դրվագում: Նոր դրվագում Քիմը կրտսեր քրոջ՝ Քլոյեի հետ եկել է նոր տունն ու կիսվում է դրա հետ կապված իր ապագա ծրագրերով:
Լսողության կորստի պատճառները կարող են տարբեր լինել և միշտ չէ, որ ակնհայտ են: Մասնավորապես, երեխաների մոտ նման խնդիր կարող է առաջանալ ադենոիդների, իսկ մեծահասակների մոտ՝ մրսածության ու քթի ուժեղ այտուցների պատճառով։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ «Իզվեստիային» ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Անաստասիա Տրապանին։
Իշխանությունը հետևողական քայլերով պետությունը տանում է կործանման, Արցախի հանձնումից հետո գոյաբանական սպառնալիքի առջև է կանգնած Հայաստանը, այս մարտահրավերները հաղթահարելու որևէ առարկայական ռազմավարություն, ծրագիր քաղաքական վերնախավը չունի։ Մարդկանց մի մասի գնահատմամբ՝ սա հստակ մշակված, դավաճանական ծրագիր է, ոմանք այս ամենը վերագրում են իշխանության անձեռնհասությանը, անգրագիտությանը, ոչ պրոֆեսիոնալիզմին։
Իրավունքի գերակայության և պետության նկատմամբ հանրային վստահության նախադրյալներից մեկը ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում և միջազգային իրավունքում, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածում տեղ գտած արդար դատաքննության իրավունքի իրացումն է: