Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
                                    Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության մասին ամենօրյա տեղեկագրում։
Տեղեկագրի համաձայն՝ տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական վը հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է տեղեկագրում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    