ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԱԿ-ի Մարդու իրավուքների խորհրդում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդական Ալիս Ուայրիմու Նդերիտուն, որը մասնավորապես անդրադարձել է Հայաստանին և Ադրբեջանին՝ կոչ անելով երկխոսության ու խաղաղության, ինչպես նաև՝ խուսափելու լարվածության սրացումից։

Նա հիշեցրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադիր է կատարման համար և կոչ է արել ապահովել ազատ ու ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31