Որևէ դիտորդ կրակոցի թիրախ չի եղել, ԵՄ դիտորդական առաքելությունից հերքում են ՀՀ ՊՆ-ին

Եվրամիության որևէ դիտորդ կրակոցի թիրախ չի եղել, հայտնել են ԵՄ դիտորդական առաքելությունից։

«Մենք պարեկություն ենք իրականացնում սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցում ենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», – ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031