Դիտորդները ներկա են եղել իրենց պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին․ ԵՄ-ն հաստատեց

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հաստատել է, որ իրենց դիտորդների պարեկության ժամանակ սահմանին կրակոցներ են արձակվել։ Այս մասին գրառում է արվել Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում Twitter) էջում։

«Մենք հաստատում ենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության պարեկություն իրականացնող խումբը ներկա է եղել մեր պատասխանատվության գոտում կրակոցների միջադեպին։ ԵՄ առաքելության որևէ դիտորդ չի տուժել»,- ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 15-ին հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի հատվածում պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։

Դրանից հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքեց ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, սակայն կարճ ժամանակ անց, երբ համացանցում հրապարակվեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը հավաստող տեսանյութ, հեռացրեց հերքող գրառումը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031