Պորտուգալիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի մյուս երկրներին գազափոխադրական ցանց ստեղծելու գործում, որպեսզի սպառողներին, որոնք էներգապաշարների անբավարարություն ունեն, հասանելի լինեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինիշ քաղաքում հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունները:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։
Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության արդյունքում ստանալ Մալդիվներում հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև iPhone 14-ի՝ 5, իսկ ավանդի՝ 35 սերտիֆիկատ:
Այսօր Հայաստանում նշվում է Երիտասարդության օրը: Վիճակագրական կոմիտեի վերջին՝ 2020 թվականի ամփոփած տվյալներով՝ 15-29 տարեկան քաղաքացիների թիվը Հայաստանում 546 հազար է: Նրանցից 46%-ը՝ 251 հազարը ներկայացնում է աշխատուժ, իսկ մնացածը դրանից դուրս է: Ըստ panorama.am-ի՝ նրանք սովորում են կամ թոշակառուների և այլ կատեգորիաների տակ են ընդգրկված:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ընդդիմադիրներ, իհարկե՛, ձեր գործն է, կարող եք ինչքան ուզում եք իրար խփել, կծել, ծամծմել իրական ու մտացածին հին ու նոր մեղքերը ձեր պասիվ-ագրեսիվ ստատուսներով ու մեկնաբանություններով, ուղղակի դրանով ևս մեկ անգամ հաստատում եք այն, որ դուք շարունակում եք Նիկոլին ընկալել քաղաքական մրցակից, այլ ոչ թե գոյաբանական թշնամի։
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին անդրադարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին։
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դիվանագիտության պատմությունը շատ կարևոր է իմանալ, որովհետև այնտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում և ապագայում ևս կիրառվում են: Նաև, երկրներն, ունենալով դիվանագիտական դպրոցներ, օգտագործում են անցյալի վրա կառուցված փորձն ու հմտությունները:
Որո՞նք են կուտակային կենսաթոշակային ֆոնդերում քաղաքացիների խնայողությունների նվազման պատճառները և արդյոք կվերականգնվե՞ն կորուստները։
Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։
Գրագետ հանրության մոտ կառաջանային հարցեր, մասնավորապես, եթե պիտի ծախսենք այսքան գումար ու մեր բանակը ի վիճակի չէ մեր սահմանների անվտանգությունը ապահովել, բա էլ ինչի՞ համար ենք ծախսում այս գումարները, որ ինչ-որ մարդիկ աշխատավարձ ստանա՞ն` ընդամենը համազգեստ հագնելո՞ւ համար:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործից անջատված Վրեժ Մարկոսյանի դրվագը դատավոր Մնացական Մարտիրոսյանը չի քննի։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Հայաստանի արժույթի շուկայում եվրոն և ֆունտը թանկացել են: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ–Բերձոր մայրուղու 36–րդ կմ–ից՝ Մեծ Շեն տանող խաչմերուկից։ 2021–ի հունիսից այս ճանապարհի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց՝ հայտնել ավարտի մասին։
Պարտքը կտրուկ թանկացել է և հասել գրեթե 10 միլիարդ դոլարի
Հուլիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել դեսպանների 13-րդ համաժողովի փակման արարողությանը և պատասխանել լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։
Ոստիկանության Նոր Նորքի բաժին օգոստոսի 10-ին, դիմել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա Սահակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սպանել են իր թոռանը:
«Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից վճարվող ամսական հատուցումների օրը փոփոխվել է։ ԶԱՀ-ից մանրամասնում են, սակայն այդ փոփոխությունը որևէ ազդեցություն չունի հատուցվող գումարի սահմանաչափի վրա և չի լինելու ավելի ուշ քան ձեր նախկին վճարման օրն էր։
Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաև անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ-ի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար:
Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ «պաշտոնից ազատում»կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Տոկիոյում շոգ օրերի թիվը, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է Ցելսիուսի 35 աստիճանից վեր, այս տարի կազմել է 14: Այս մասին հայտնել է Ազգային օդերեւութաբանական վարչությունը: Դա ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների ամբողջ ընթացքում, որոնք սկսել են անցկացնել 1875 թականին:
Խմորը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և հունցել։ Ստացվում է շատ նուրբ և առաձգական խմոր, հեշտությամբ առանձնանում է թասից և ձեռքերից։
Օգոստոսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
Այս ամսվա վերջին շաբաթը Ձեր անձնական կյանք կբերի ամենադրական տպավորությունները։ Հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար։ Կարիճների համար, ովքեր մեկ անգամ չէ, որ մտածել են բաժանվելու մասին, ժամանակն է գնալ այս քայլին:
Դիետոլոգ Սերգեյ Օբլոժկոն զգուշացրել է գարեջրի չարաշահման վտանգների մասին: Նա հերքել է տարածված կարծիքը, թե փոքր չափաբաժիններով գարեջուր խմելը կարող է նույնիսկ օգտակար լինել՝ բացատրելով, որ ըմպելիքը բաղկացած է շատ հեղուկից և ավելորդ կալորիաներից, որոնք կարող են և՛ այտուցների, և՛ սրտի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։
Այն, ինչի համար ժամանակին նախկիններին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա առանց աչք թարթելու ինքն ու իր կառավարությունն են անում։ Խոսքը պետության ֆինանսական միջոցների իրացման մասին է. պետական գնումների շրջանակներում պետության փողերն ինչպես ուզում, այնպես էլ ծախսում են։