Բաժիններ՝

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ ԱԱ-ի եզրափակիչում է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 ներկայացուցիչ դուրս է եկել աշխարհի վարկանիշային առաջնության եզրափակիչ:

Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ եզրափակիչ հենացատկի վարժությունում և բազմամարտում, սակայն մարզիչների որոշմամբ` Դավթյանը կմասնակցի միայն հենացատկի եզրափակչին: Հենացատկի եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:

Օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը: Նրանք որակավորման փուլում հավաքել էին նույնքան 14.433 միավոր: Օղակների եզրափակիչը նախատեսված է հոկտեմբերի 7-ին:

Եվ նժույգ-թափերի վարժությունում որակավորման փուլի արգելքը հաղթահարեց միայն Հարություն Մերդինյանը: Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը 9-րդն է և պահեստայինների թվում է: Այս վարժության եզրափակիչը կլինի հոկտեմբերի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս