Բաժիններ՝

«Տոյոտան» բախվել է ջրատար խողովակին և կողաշրջվել է. վարորդն ու 14-ամյա ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.30-ին, Դավիթ Բեկի փողոցում միմյանց են բախվել «Հյունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ։ Վերջինիս 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 23.15-ին, 19-ամյա երիտասարդը Թևոսյան փողոցում «Տոյոտա» մակնիշի մեքենայով բախվել է ջրատար խողովակին և կողաշրջվել։ Ինքն ու 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում 22-ամյա վարորդը «Մերսեդեսով» վրաերթի է ենթարկել 27-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս