«Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել և Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը։

Միամտություն էր կարծել, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատևել։

Գոյատեւելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց։

Դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը։

Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա հեռացումն այլևս բարոյական հարց է դառնում։

Իսկ նրա մնալու պարագայում մենք բարոյականության հետ այնքան կապ կունենանք, որքան ադրբեջանցի ղեկավարները՝ հումանիզմի»։

Տեսանյութեր

Լրահոս