Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է գրեթե ինը հազար ուկրաինացի զինծառայող, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
Արբանյակի լուսանկարներից չեմ հարցնում. ենթադրում եմ, որ ցածր խտության մի քանի լուսանկար ցույց կտան «Սթարմուս» փառատոնի ժամանակ։ [Էդ ոնց որ, ասենք, Վարդուշը կյանքում առաջին անգամ բլինչիկ թխի և այն հանրությանը ներկայացնելու համար մի հատ սիմֆոնիկ նվագախումբ բերեն ու մի հատ էլ գեղասահքի շոու]»։
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էդգար Ղազարյանին ճանաչում եմ վաղուց: Պարկեշտ, ազնիվ ու ազնվական մարդ, ճշտախոս, մեծ ինտելեկտի ու փորձի տեր, ազգային ու պետական պատկառելի կենսագրություն ունեցող հայ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ:
Սույն թվականի oգոստոսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և STARMUS միջազգային փառատոնի համահիմնադիր, տնօրեն դոկտոր Գարիկ Իսրաելյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմամբ Գիտությունների ազգային ակադեմիան պաշտոնապես դարձավ Երևանում կայանալիք «STARMUS VI» գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի կազմակերպման գործընկերը և աջակիցը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 17 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 3 համայնքներում մասնակցում է ընտրություններին:
Կիպրոսն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր է գնելու: Այս մասին գրել է հունական առաջատար «Kathimerini» թերթը՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են թուրքական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի դեմ:
Մասնավորապես Մարդին նահանգի Դերիք շրջանում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ տեղեկությունների՝ խափանվել են բեռնատարի արգելակները: Մեքենան բախվել է շինության, որտեղ սրճարան է եղել: Նախնական տվյալներով՝ առնվազն 20 մարդ է մահացել, իսկ 26-ը՝ վիրավորվել:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նոր ավիաընկերություն է գործում՝ թուրքական Southwind Airlines-ը: Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի օպերատոր, թուրքական TAV Georgia-ն։
Բացահայտվել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինայի սպանությունը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
Բազմիցս ասել եմ, որ աջակցելու եմ բոլոր այն ազգային առողջ ուժերին, որոնք պայքար կսկսեն մեր Հայրենիքն այս աղետալի վիճակին հասցրած իշխանություն կոչվածների դեմ։
Լեհաստանի իշխանությունները եւ լեհական հասարակությունն Ուկրաինային ցուցաբերել են ավելի քան 17 միլիարդ զլոտի (3,7 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի օգնություն: Այդ մասին Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետի դիվանատան ղեկավար Միխալ Դվորչիկը:
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով այլ երկրի ներքին շուկայում բեռնափոխադրումների կազմակերպման գործունեություն` առանց պետական գրանցման։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը:
Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արթուր Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր գործակարգավարականի ժամանակ հայտնել է Երեւանի քաղաքապետը:
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առգրավող իշխանությունը․․․ Դեռ 2018 թվականին իր առաջին քայլերը կատարող դավաճան կապիտուլյանտի հռետորաբանությունը մեղմ ասած հասկանալի չէր: Նա իր քայլերթը սկսեց «ընդդեմ» կարգախոսով, նա քայլեց, որպեսզի վրեժխնդիր լինի, բայց վրեժը նա չէր ուզում լուծել միայն նախկիններից, նա քայլեց, որ իր վրեժը լուծի հենց Հայաստանից և Արցախից, ազգից: Չեք կարող […]
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։
Օգոստոսի 21-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում:
Բոլոր երգերը, մտքերը, ապագայի ծրագրերը հայրենիքում ու հայրենիքի մասին․ ճամբարականները գիտեն՝ Հայաստանից լավ տեղ չկա։ Ապրելու բանաձևը՝ սովորել, դառնալ լավ մասնագետ և հզորացնել երկիրը։
«Կանաչ ա, մարդիկ իրանց համար գնում են, թե խի՞ է շվցնում ու փետն իրար տալիս, չես հասկանում»․ Գևորգ Պետրոսյան
Վերջին մի քանի շաբաթում Թբիլիսիում գործող փոքր թխարանները բողոքում են հացի ալյուրի որակից. եղել են դեպքեր, երբ ալյուրը վերադարձրել են ներկրողին։
«Եթե չգա հանդիպման, ուրեմն աշխարհի ամենավախկոտ մարդն ա»․ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել էր Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր վթարների կապակցությամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը, գրում է SputnikArmenia-ն։
ՌԴ ԱԴԾ-ն հաղորդել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալության մասին, որը պլանավորում էր մեկնել Հնդկաստան եւ այնտեղ ահաբեկչություն իրականացնել երկրի իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
Լաչինի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ականի վրա պայթել են, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Yerevan.Today-ը տեղեկացել է, որ երեկ՝ օգոստոսի 21-ի երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: