«Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը ունեն մի նպատակ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահերը». Մհեր Սահակյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թ. 44֊օրյայի ժամանակ Սամվել Բաբայանն Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարն էր, ԱԺ-ում երկրորդ ուժի ղեկավարը, ով պարտությունից հետո հրաժարական տվեց և փախավ Արցախից:

Երեք տարի Երևանում մի առաքելութուն ուներ` արդարացնել Նիկոլի դավաճանությունները, մեղադրել մյուսներին:

Արցախի շրջափակման ընթացքում Ս. Բաբայանը հայտնվեց Արցախում, 8 ամիս ամեն ինչ արեց Արցախի ներքին վիճակը ապակայունացնելու համար, բանակցեց ադրբեջանցիների հետ, թուլացրեց դիմադրությունը, վերջում, ինչպես միշտ, ճողոպրեց Արցախից:

Հայկ Խանումյանը տարածքային կառավարման նախարարն էր, ով 2022 թ. օգոստոսին համոզում և սպառնում էր մարդկանց լքել Աղավնոն, չվառել իրենց բնակարանները և հանձնել Ադրբեջանին:
Հիմա Հայկը, Սամվելը և մնացածը դատվելու փոխարեն շարունակում են իրենց սև գործը Երևանում (մեղադրել բոլորին, արդարացնել Նիկոլին, պառակտել արցախցիներին և վերջնական փակել Արցախի էջը):

Սամվել Բաբայանը, Հայկ Խանումյանը, Թաթուլ Հակոբյանը և մնացած բոլորը հատուկ հանձնարարություններով Էդմոն Մարուքյան են, ունեն մի նպատակ ծառայել Նիկոլին՝ սպասարկելով թշնամու շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031