Ափսեի մեջ լցնել վարսակի փաթիլները, ավելացնել մեղրը և 150 մլ եռացրած ջուր լցնել: Թողնել թրմվի 3-5 րոպե:
Աղոթքը քրիստոնյայի կյանքի շնչառությունն է և հավատքի մեջ առաջադիմելու գրավականներից մեծագույնը: Որքան շատ է քրիստոնյայի կյանքում աղոթքը, այնքան նա ավելի մոտ և հարազատ է Աստծուն՝ կյանքի աղբյուրին և, հետևաբար, առավել լիարժեք և բարի կյանքով է ապրում:
Մի շփոթեք դեպրեսիան վատ տրամադրության հետ: Հիշեք հանրահայտ Ռոբին Ուիլյամսին: Մարդը կարող է լինել կոլեկտիվի հոգին, բայց ունենալ ներքին խորը հիասթափություն:
Խնձորի մեջ պարունակվող վիտամին C-ն պահպանում է մազերի, մաշկի և եղունգների գեղեցկությունը, իսկ կվերցետինը երկարացնում է երիտասարդությունը, ասել է սպորտային բժիշկ և առողջ ապրելակերպի փորձագետ Ալեքսանդրա Պուրիգան։ Նա Lente.ru-ին պատմել է, թե օրական որքան միրգ է պետք ուտել՝ երկար տարիներ գեղեցկությունը պահպանելու համար։
«Ի ուրախություն թոշակառուների ու նպաստառուների», դեռ հունիսի վերջին կառավարությունը հայտարարեց թոշակների ու նպաստների սպասվող բարձրացման մասին։ Բայց գաղտնի էին պահում բարձրացման չափը։ Ամեն ինչ պարզ դարձավ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստներն ավելացնել մի ամբողջ 2-3 հազար դրամով։
Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել են Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:
ՆԱՍԱ-ի առաքելության ժամանակ Perseverance մարսագնացը լճի խառնարանում հայտնաբերել է հողի անսովոր շերտեր, որոնք տարբերվում են Մարսի մնացած մակերեսից։
Բացառիկ կադրեր Լաչինի միջանցքի նոր ճանապարհից
Սիրուշոն ու Լևոն Քոչարյանն իրենց դստեր ծննդյան 40-րդ օրը նշել են եկեղեցում. արարողությունն օրհնել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը։
Սննդաբան Եկատերինա Մատիսկինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է խաղողի վտանգավորության մասին։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Թիմին է միացել 29-ամյա ուկրաինացի հարձակվող Ռոբերտ Գեգեդոշը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գեգեդոշը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Գովերլայում», «Մետալիստ-2»-ում, «Կրեմինում», «Պոլյանայում», «Մինայում», «Մետալիստ-1925»-ում, «Վերեսում» և «Պերեմոգայում»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է միգրանտների համար ադապտացիոն կենտրոնների ստեղծումը պիլոտային ռեժիմով: Ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովն օգոստոսի 29-ին նախագահի հետ հանդիպման ընթացքում նրան պատմել է, որ Ռուսաստանում չկա ենթակառուցվածք նման կենտրոնների ստեղծման համար:
Mydrivers-ի փոխանցմամբ՝ Չինաստանում iPhone 14 Pro Max-ը կարժենա 1450 դոլար (128 ԳԲ), 1560 դոլար (256 ԳԲ), 1760 դոլար (512 ԳԲ) և գրեթե 2000 դոլար (1 ՏԲ)՝ կախված բնութագրից:
Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն քաղաքում գտնվող կիսաքանդ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին կվերանորոգվի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իրաքի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրում պարետային ժամ սահմանելու մասին՝ սկսած երկուշաբթի ժամը 20: 00-ից (Երևանի ժամանակով) մինչև հետագա իրազեկումը՝ երկրում իրադրության սրման հետ կապված: Այս մասին հայտնել է Իրաքի անվտանգության ուժերի միացյալ հրամանատարությունը:
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ։ Այս մասին հայտնում է իրանական «Irna» գործակալությունը:
Հաշվի առնելով մեր առջև կանգնած մահացու մարտահրավերները՝ բյուջե 24 մլն ՀՀ դրամ վճարելու դիմաց զինծառայությունից վաղաժամկետ արձակվելու ՊՆ-ի առաջարկը կործանարար է Բանակի և, որպես ուղիղ հետևանք, Երկրի համար, քանզի այն զրոյացնելու է հասարակության առանց այն էլ նվազ ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ վիճակն, օրինականացնելով և արմատավորելով «փողով բանակից ազատվելու» մոտեցումը։
Էստոնիան Եվրահանձնաժողովին առաջարկություններ է ներկայացրել հակառուսական պատժամիջոցների ութերորդ փաթեթի համար. դրանք վերաբերում են Էներգետիկային, առեւտրին, Swift համակարգից հետագա սահմանափակումներին, ինչպես նաեւ մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների «ստոպ-թերթիկում» ներառելուն:
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվել է ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Արցախի ներքին գործերի նախարարությունը իրազեկում է, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ին, Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։
«Դիմադրություն» շարժման Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովն այսօր հրավիրել է ընդլայնված նիստ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, պաշտպանական և իրավապահ համակարգերի նախկին բարձրաստիճան ծառայողներ, ռազմական փորձագետներ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան ժամանելուց հետո մտադիր է գնահատել օբյեկտներին հասցված ֆիզիկական վնասը, որոշել պահպանության և անվտանգության հիմնական և պահեստային համակարգերի աշխատունակությունը: Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ազգությամբ հայ Բերք Աջարը ստանձնել է Դենիզլի նահանգի Բաբադաղ վարչական շրջանի ղեկավարի (Քայմաքամ) պաշտոնը և սկսել է կատարել իր պարտականությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«3+3» ձևաչափով (Իրան-Թուրքիա-Ռուսաստան և Հայաստան-Վրաստան-Ադրբեջան) հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մինչև տարվա վերջ՝ Իրանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Մուսավին:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:
Թուրքիան հինգ անգամ կբարձրացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավարկման սակագինը: Ըստ թուրքական իշխանամետ Sabah թերթի կայքի՝ այս ամենը Թուրքիան իրականացնում է Մոնտրոյի կոնվենցիայով Անկարային տրված իրավունքների համաձայն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ուսուցիչների՝ 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Կորոնավիրուսային համաճարակն (COVID-19) ընդգծել է վարակիչ հիվանդությունների վերահսկման, ախտորոշման և արձագանքման համար ազգային հզոր կարողությունների կարևորությունը: Այս կարողությունների զարգացման գործում կարևոր դեր են խաղում միջազգային համագործակցությունը և աջակցությունը: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 26-ին, ժամը 00.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդին: