Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդությունններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:
Օգոստոսի 30-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհին իրար են բախվել մոտոցիկլ և անհայտ մակնիշի ավտոմեքենա. 34-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վիվա-ՄՏՍ ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորպես, նշված է․
Սերժ Սարգսյանի օրոք 50.000 տոննա «ձրի» ռազմական օժանդակություն էինք ստանում ու նաեւ «Իսկանդեր»։
սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։
Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Կոնվերս Բանկը վերանայել է Converse Blitz վարկատեսակի պայմանները՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման առավելագույն շեմ սահմանելով 50 մլն ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ ԱՄՆ դոլար, Եվրո: Վարկավորման առավելագույն ժամկետը 60 ամիս է:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրյուսելում մեկնարկած եռակողմ հանդիպման բացման ֆոտոշարքը կրկին խոսուն է։
Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի ողջ բնակչությանը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը` ՈւՂԻՂ
Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
Ոստիկաններն Արտաշատում հանցավոր խումբ են վնասազերծել
Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում.
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված:
Մենք կարող էինք հերթական անգամ մանրամասներով և հիմնավորումներով ներկայացնել Ավետիքի գործի աբսուրդայնությունն, ու այդ հրապարակումները հայտ կներկայացնեին Կաֆկայի գործերի հետ մրցելու, բայց մենք այսօր լռում ենք:
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գիտելիքի օրվան ընդառաջ կուզենայի կիսվել տպավորություններովս ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպված ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իմ բանախոսությունից:
Արամ Զավենի Սարգսյանն առաջարկում է Արցախից վերջնականապես հրաժարվել, այնտեղի բնակչությանն ամբողջությամբ տեղահանել և զիջել «Զանգեզուրի միջանցքը» թուրք-ադրեջանական տանդեմին, ես այսպես եմ հասկանում նրա ասածը։ Եթե ինքն ուզում է Հայաստանը վերջնականապես ոչնչացնել, ես ի՞նչ ասեմ, այդ մարդու ծրագիրն է:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը։ Նա մասնավորապես գրել է․
Ո՞վ ա սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում նախապատերազմական փուլում։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 19:30 կայանալիք անմոռանալի համերգով:
Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ:
Աբովյան 50/5 հասցեում տեղակայված շենքն այսուհետ պատկանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։ ԵՊԲՀ-ն աճուրդով ձեռք է բերել շենքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Օգոստոսի 30-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 21-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և ընկել ձորակը. վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 2 ամսական ուղևոր Ռոբերտ Հ.-ն մահացել է:
ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր նախագահող է նշանակում նախկին փոխպետքարտուղարին։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի եռանախագահողները հեռախոսազրույց են ունենում Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ և հաստատում իրենց պատրաստակամությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առումով։ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժում են Ադրբեջանի ԱԳՆ հրավերը այցելել Շուշի։
Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։
Ռոբ-շին» ՍՊԸ-ն եւս խոշոր կապալառու է։ Ընկերությունը Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով 40 տուն է վերանորոգել, միայն մեկ պատվեր վերաբերում է Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի օդային գծի վերանորոգմանը: Պետական ռեգիստրում գրանցվել է 2011թ.-ին։ Ընկերության միանձնյա բաժնետերը Ռոլանդ Այդինյանն է:
Երևանում ավտովթարից զոհվել է «Ինտերնյուս»-ի նախկին գլխավոր տնօրեն Մանանա Ասլամազյանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թումանյան փողոցում «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա Մարիա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 20.20-ին մահացել է: Կատարվում է նախաքննություն: Մանանա Ասլամազյանը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում, ՀԽՍՀ։ […]
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ բան ճիշտ անել։ Օր չկա, որ չանցնի առանց հավելյալ վատ լուրերի Հայաստանից և Արցախից։ Մեր թշնամիներին մեղադրելու փոխարեն՝ մենք պետք է տեսնենք մեր սեփական թերությունները և դադարենք մեզ ավելի շատ վերքեր հասցնել։
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։