Նոյեմբերի 9-ին, ժամը 13։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրի դիմաց, Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ դեռևս 4 տարի առաջ Փաշինյանը հայ ժողովրդին խոստանում էր միավորել Արցախը Հայաստանին ու ապահովել արցախցիների անվտանգ ու բարեկեցիկ կյանքն իրենց հայրենիքում, այնինչ հիմա Արցախում Ադրբեջանի ԶՈւ զորահանդեսին ենք ականատես դառնում:
Կատարվում է քննություն:
ԱՏՄ պետություններում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազրկության թիվը 2023 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 14,2%-ով։
Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2023 թվականի նոյեմբերի 13-ից։
ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան-Ուելս և Խորվաթիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա: Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:
«Մենք ուժով վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, և մենք հպարտ ենք դրանով։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ՏՀԿ-ի անդամ երկրներին, ովքեր շնորհավորեցին Ադրբեջանին այս պատմական հաղթանակի կապակցությամբ»։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն, որտեղ Փաշինյանը կմասնակցի Փարիզի խաղաղության ֆորումին։ Այն կազմակերպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո։ Ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և 11-ին։
Նոյեմբերի 23-ին Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Վլադիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Ուկրաինան բաց է ցանկացած երկրի խաղաղ նախաձեռնությունների համար, եթե այդ նախաձեռնությունները հիմնված են Ուկրաինայի ինքնիշխան տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտության վրա։
Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրահանձնաժողովի կողմից կազմված Թուրքիայի մասին 2023-ի զեկույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է նախագահական նստավայր եւ զբաղեցրել նախագահի աշխատասենյակը, քանի որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ վերանորոգումը սկսվել է դեռեւս մայիս ամսից:
Այս օրը հայոց օրացույցում սեւով է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:
Մեր տեղեկություններով, առաջիկայում Հայաստան է այցելելու գիտնական, ակնարկագիր, մաթեմատիկոս, թրեյդեր փիլիսոփա, հասարակական գործիչ Նասիմ Թալեբը, որի գրքերը ծանոթ են նաև հայ հանրությանը: Նրա գրչին են պատկանում մասնավորաբար այնպիսի բեսթսելերներ, ինչպիսիք են «Սև կարապը» և «Հակափխրունությունը», «Պրոկրուստյան մահիճը» և այլն:
Երբ Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազ կարգելու ընթացքին անդրադառնալով՝ հատկապես իրավաբանական հանրույթը, փորձագետները կոշտ գնահատականներ էին հնչեցնում, որոշները նեղացածի կեցվածք էին ընդունում: Ավելին, փորձում էին տպավորություն ստեղծել, թե՝ արտառոց ոչինչ չկա, որ ամեն ինչ օրինական է, տեղը՝ տեղին: Մինչդեռ պարզից էլ պարզ էր, որ գլխավոր դատախազ նշանակվող Աննա Վարդապետյանի առանցքային առաքելությունը կոնկրետ մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության շահերի սպասարկումն է: Հիմա դա ապացուցվում է ամենօրյա ռեժիմով:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլն 442 հազար դրամ է, վճարել է 265 մլն 465 հազար դրամ։ Սարքերը Aquila scan ապրանքանիշի են, չափերով ու տեսքով նման են խանութներում առկա՝ քարտով վճարելու համար նախատեսված տերմինալներին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի տեղը շարունակում է թափուր մնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները եւ ԲԴԽ-ն չեն կարողանում գտնել գիտնական անդամի, որ նրան ներկայացնեն ԱԺ ու ընտրեն խորհրդի անդամ:
Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ:
Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Էդգար Ղազարյանը` վաղվա հանրահավաքի մասին
«Nintendo»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ «The Legend of Zelda»-ի հիման վրա ֆիլմ կնկարահանվի։ Հրապարակման մեջ չեն նշվել գլխավոր դերակատարները։
Գայլը որոշում է բժիշկ դառնալ: Հագնում է բժշկի սպիտակ հագուստներ և հիվանդներ ընդունում: Երբ փայտփորիկն ասում է, որ գայլը բժիշկ չի կարող լինել, գայլը հարձակվում է ներկաների վրա և իր սուր ատամներով սպառնում, թե ինքը ճշմարիտ, սիրով լեցուն բժիշկ է, որ նաև կպաշտպանի մյուս բժիշկներին: Ծառի ճյուղի վրա նստած աղավնին լսում է և ասում.
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը կարծես թե հատուկ համակրանք ունի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Շուտով կիմանանք՝ արդյոք այդ առանձնահատուկ հարաբերությունները դուրս են եկել օրինականության սահմաններից։
Թերապևտ Իվ Գլեյզերը զգուշացրել է, որ գիշերը քնելիս էլեկտրական ծածկոցներ և ներքնակներ օգտագործելը վնասակար սովորություն է։ Նրա կարծիքը մեջբերում է HuffPost-ը։
Նիկոլ Փաշինյանի հերթական մեգամտասևեռումը «Խաղաղության խաչմերուկն» է, որը նա բոլոր հնարավոր հարթակներից ներկայացնում է առաջին անգամ հեծանիվ տեսած երեխայի ոգևորությամբ։
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է 2024 թվականի հուլիսից առողջության համապարփակ ապահովագրության համակարգում փուլային սկզբունքով ընդգրկվող բնակչության խմբերը, որոնց ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը: 2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար. 1. մինչև 18 տարեկան երեխաներ, 2. առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկաններ, 3. առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները, 4. անժամկետ հաշմանդամություն […]
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը կշարունակի հակահարձակումը այս և հաջորդ տարի, չնայած այն հանգամանքին, որ այժմ ուկրաինական հակահարձակումը դժվարություններ է ապրում:
Վրացական MKD Law իրավաբանական ընկերությունը, հիմք ընդունելով իր հաճախորդի խնդրանքը, ընդդեմ Վրաստանի Ազգային բանկի և Liberty Bank-ի երկու հայց է ներկայացրել, գրում է BusinessMediaGeorgia-ն: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ հայցը կապված է Ազգային բանկի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հնարավոր թերի իրականացման հետ։ Այս գործով առաջատար իրավաբան և MKD Law-ի գործընկեր Սանդրո Սամադբեգիշվիլին […]