Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ կեսգիշերից սկսված ագրեսիվ գործողություններին հակազդելուն ուղղված հետագա քայլերը: Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի […]
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։
Վարուժան Գեղամյանը տելեգրամի կիր ալիքում գրել է:
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ, խոշոր տրամաչափի զինատեսակներ։
Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։
Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում այս պահին էլ լսվում են կրակոցների ձայները, սակայն կրակոցները գյուղի ուղղությամբ չեն: Այս մասին news.am-ին հայտնեց Խոզնավար վարչական շրջանի նախկին ղեկավար Վարո Գրիգորյանը:
Թվիթերի էջում գրել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտեսնիվորեն կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ: Թշնամին կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը և ռազմական հենակետերը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը:
Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակը ներկայացրեց պաշտոնական հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև:
«Ըստ տեղի բնակիներից եկող տեղեկատվության՝ Սոթքում ավերված տներ կան, Կութում 1 վնասված տուն կա։ Սոթքի, Կութի վրա, Նորաբակի ուղղությամբ հենց գյուղերի` խաղաղ բնակչության վրա են կրակում։ Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:
«1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Մեր ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն։
«Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար»:
Դիմադրությունը՝ ուժեղ բանակով ու համընդհանուր մոբիլիզացիայով։ Այդ դեպքում կլինեն նաև դաշնակիցներ։
Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման և առավել մասշտաբային գործողությունների սպառնալիքի ներքո՝ իր պայմաններով, «խաղաղության» պայմանագրի ստորագրման հասնել»։
Ոչ մի դեպքում խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահեք և սովորեք այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է շահելու համար առավելագույն օգուտների հարաբերակցությունն ապահովելու համար:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Ակնհայտ է, որ նրանք հարձակման արհեստական հիմքեր էին ստեղծում կեղծ խաղաղության շղարշով: Որևէ անգամ ոչ միայն չեն դադարեցրել հայատյացության ու ատելության հովանավորությունը, այլ ավելի են խորացրել:
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երեւի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում»,- ասաց նա` հավելելով, որ բնակիչներին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել:
Ադրբեջանի հարվածներն ուղղված են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և ՀԱՊԿ դեմ։ Դրանք հարվածներ են նաև Իրանի տարածաշրջանային շահերին։ Այո, թուրք-ադրբեջանական դաշինքը մի քանի խնդիր է լուծում։ Եվ եթե մենք այս ամենը հիմա շատ հստակ չարձանագրենք, ապա հերթական անգամ խայտառակ միայնության և նոր կորուստների առջև ենք կանգնելու։