Բաժիններ՝

«Nintendo»-ն «The Legend of Zelda»-ի հիման վրա ֆիլմ կնկարահանի

«Nintendo»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ «The Legend of Zelda»-ի հիման վրա ֆիլմ կնկարահանվի։ Հրապարակման մեջ չեն նշվել գլխավոր դերակատարները։

Ֆիլմի պրոդյուսերները կլինեն «Nintendo»-ի ներկայացուցիչ Սիգերու Միյամոտոն և «Arad Productions Inc.» – ի նախագահ Ավի Արադը, ով հեղինակել է բազմաթիվ հայտնի ֆիլմեր:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Ուես Բոլը, որը նկարահանել է «Լաբիրինթոսում վազողը» եռերգությունը և «Կապիկների մոլորակը. նոր թագավորություն» ֆիլմը:

Ֆիլմի ֆինանսավորմամբ Nintendo-ն և Sony Pictures-ը կզբաղվեն միասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս