Սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից. ՊՆ. Sputnik Արմենիա
Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«Նարեկ Պողոսյանն արդեն հոսպիտալից դուրս է գրվել։ Նա ստանում է վերականգնողական բուժում»,- ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել: