Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։
Իսրայելը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային «պերսոնա նոն գրատա» է հայտարարել. պատճառը Բրազիլիայի նախագաիի հայտարարությունն է, որում նա Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար: Բրազիլիայի նախագահը Իսրայելի արածը համեմատել էր նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Հոլոքոստի գործողությունների հետ։
Ադրբեջանը պղծում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի գերեզմանները և սկսել է ոչնչացնել շրջանի նախկին հայ բնակչությանը պատկանող կրոնական հուշարձանները։
Ռուսաստանցի վերաբնակիչները պատրաստվում են արտասահմանում ՌԴ նախագահական ընտրությունների նախաշեմին տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Գենադի Ասկալդովիչը Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների նախապատրաստմանը։
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին:
Ադրբեջանը Հայաստանի հետ լարվածության ֆոնին արտերկրից անօդաչու սարքեր և ռազմական տեխնիկա է գնում, դրանք, ըստ տեղեկությունների, գալիս են նաև Իսրայելից և Թուրքիայից:
2023 թվականի դեկտեմբերին Կրասնոլիմանսկի ուղղությամբ ռուսական զորքերի դիրքերի դեմ Ուկրաինան կիրառել է ամերիկյան արտադրության քիմիական զինամթերք, որը «Սիէս» նյութ է պարունակում և կարող է սրտի կանգ առաջացնել, հայտարարել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Տրիգլիցերիդները մարմնի ճարպի հիմնական տեսակն են: Դրանց ավելցուկը, հատկապես «լավ» խոլեստերինի ցածր մակարդակի հետ միասին, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Mayo Clinic լրատվական պորտալը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես առաջադրվել է իր պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի նկատմամբ տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը մերժել է․ Ալթունյանն ազատության մեջ է: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նրա փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Այս լուսանկարներում նիկոլաքպական «արդարադատության» ողջ պերճանքն է: Կարծում եմ՝ այս լուսանկարները կդառնան նիկոլական ռեպրեսիաների խորհրդանիշը, քանի որ աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի: Դատավոր Սուսաննա Գզոգյանը և դատախազ Ծովակ Մնացականյանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով միակ ապացույցի հետազոտման ժամանակ (փորձագետի հարցաքննության) զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով:
Կիևը «հատուկ քիմիական գոտու» մարտավարություն է մշակում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:
Աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան երթուղի բացելու ուղղությամբ, սակայն կա նաև այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով։ Այս մասին Hurriyet թերթին ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Պարբերականը նշում է նաև, որ Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը հրապարակային ակնարկել էր այս որոշման մասին։
Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների առումով, և Թուրքիան, պարզվում է՝ ամենավստահելի գործընկերն է ստեղծված իրավիճակում։
Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն Ուկրաինայի վերաբերյալ, Մոսկվային քաջ հայտնի է այդ դիրքորոշումը: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ներեցեք օրինակի համար, բայց «ես սա եմ ուզում» ասելու փոխարեն, Փաշինյանը բոլորիս անունից ԵՄ-ին ասում է՝ «արա ինձ հետ՝ ինչ ուզում ես»։ Շատ ավելի ընդունելի և հասկանալի կլիներ «մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ» նպատակը, քան նման անմիտ, անողնաշար պնդումը»։
Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Ադրբեջանում հերթական անգամ Հայաստանից պահանջել են փոխել Սահմանադրությունը։ Այս անգամ «երգչախմբին միացել է» Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ խորհրդաժողովին, որին մասնակցում էին Իրանի պետական տարբեր շահագրգիռ կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, ներկայացուցիչներ, փորձագիտական կենտրոնների փորձագետներ, ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև:
Նիկոլի այս մտքերը հետևյալի մասին էին. ունի նոր ծրագիր (կամ ստացել է), ըստ որի առաջիկայում պլանավորված պատերազմի միջոցով, հայությանը նոր կորուստների ու ողբերգության առջև է կանգնեցնելու:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։
ՀՀ դատախազությունը պահանջում է տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 մլրդ դրամը գերազանցող գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Փետրվարի 19-ին նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»–ն հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերի գնման մասին։ Այս մասին հաղորդում է «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը: