Ադրբեջանի ԱԳՆ-ում Հայաստանից միանշանակորեն պահանջում են փոխել Սահմանադրությունը

Ադրբեջանում հերթական անգամ Հայաստանից պահանջել են փոխել Սահմանադրությունը։ Այս անգամ «երգչախմբին միացել է» Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Հաջիզադեն, մասնավորապես, իրեն թույլ է տվել անել հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանի Սահմանադրությունում եւ օրենսդրական փաստաթղթերում արտացոլված հավակնությունները մեր տարածքային ամոբղջականության եւ ինքնիշխանության հանդեպ պետք է հանվեն»։

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ խաղաղության եւ կայունության ապահովման ճանապարհը տարածաշրջանում անցնում է հարեւան երկրների հետ հարաբերությունների հաստատման միջով՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման հաստատման եւ Ադրբեջանի հետ ուղիղ կառուցողական բանակցությունների հիման վրա»։

Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ողջ տարածքին հավակնող Ադրբեջանում սեփական սահմանադրրությունում որեւէ խնդիր չեն տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829