Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում. Էրդողան

Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում ուս ուսի են գնում։

««Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»  տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարեւոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829