APM Terminals Poti ընկերությունից հաստատել են հարձակողական բնույթի «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Մեծ Բրիտանիան հաստատակամորեն մնում է այդ դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը։
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Թուրքիական ավիաուղիներ» (THY) ընկերության խորհրդի նախագահ Ահմեթ Բոլաթը և անձնակազմը հանդիպում են ունեցել Ստամբուլի «Airbus»-ի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ 2023-2033-ի ռազմավարական ծրագրերի շրջանակներում բանակցություններ են ընթանում «Airbus»-ի հետ 355 ինքնաթիռ գնելու ուղղությամբ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ–ն 4,5մլրդ դոլարի զենք հանձնել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում, 1,5մլրդ դոլարի զենք էլ՝ Արցախից
Կատարվում է քննություն:
Վրաստանի բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթաց է նկատվում, այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած «Կինը և տղամարդը Վրաստանում» 2023 թվականի տվյալներում:
Այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Սերգեյ Կևորկովի հայրը՝ Կարեն Կևորկովը։
21-րդ դարում, տեխնոլոգիաների մշտական արդիականացման պայմաններում, համացանցի միջոցով կարդում ենք գրություններ, տեսնում և լսում ենք աղոթասրահներում քարոզներ, որոնք քննադատում և մեղադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներն ու հոգեպարար արարողությունները՝ անդաստանը, տնօրհնեքը, ջրօրհնեքը, խաղողօրհնեքը, ճաշի սեղանը օրհնելը, եկեղեցու սպասքի օրհնելը, զույգի նշանախոսության մատանիների օրհնելը, խաչ օրհնելը և այլն:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում:
Տեստոստերոնը կարևոր է մկանային զանգված կառուցելու, սեռական ցանկությունը մեծացնելու, ոսկրային զանգվածը պահպանելու և մարմնի այլ գործառույթների համար, բայց պատահում է, որ դրա մակարդակը զգալիորեն նվազում է, ինչը ազդում է տղամարդկանց առողջության վրա, ասել են ուրոլոգ Դարշան Պատելը և նրա գործընկերները։ Men’s Health-ի հետ զրույցում բժիշկները թվարկել են այս հորմոնի պակասի հիմնական ախտանիշները:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» art Կոնցեպտը նախագիծ է, որը տարբեր մեդիաների օգտագործմամբ վիզուալիզացնելով տեքստեր, ստեղծում է մինչև տասը րոպե տևողությամբ որակյալ բովանդակություն, որն արժեհամակարգային նշանակություն ունի:
Արձագանքս Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների հանատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին.
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարված կեղծ գործերի շարքին, ավելացել է գումարի բռնագանձումը։
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ ստացած ամենաարժեքավոր կոնֆետները:
Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք:
Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է:
Արցախցի մեր հայրենակից Էլլադա Մարտիրոսյանն արդեն երկրորդ անգամ է տարհանվում իր տնից. Սկզբում՝ Բաքվից, հետո արդեն՝ Ստեփանակերտից: Նա 168.am-ին հայտնեց, որ Արցախում էլ ինքն ու ամուսինը շատ լավ չեն ապրել, բայց անցած 30-ից ավելի տարիներին արդեն հարմարվել էին կյանքի ընթացքին: Ապրուստի միջոցներ կարողանում էին վաստակել: Արցախյան վերջին իրադարձություններից հետո, սակայն, գրեթե ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Դատարկաձեռն հասել են Հայաստան ու կանգնել բնակարանի անմարդկային բարձր վարձավճարների խնդրի առջև:
Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը։
Հրապարակային հայտարարություններից լսել եմ, որ Ադրբեջանը ՀՀ-ից 240 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։
Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել էր, քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին ՄԹ կառավարության անունից մասնակցել է գործարարության և առևտրի պետնախարար Թիմըթի Մինտոն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի կազմում:
Այրու կուզ անունով հայտնի թերությունը ոչ միայն փչացնում է արտաքին տեսքը, այլև վտանգ է ներկայացնում առողջության համար, զգուշացրել է նյարդաբան Ռինատ Աքբարովը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է կուզերի առաջացումը կանխելու և հետագա փուլերում դրանից ազատվելու եղանակներ։
Եվրոպական Միության խորհուրդը նոյեմբերի 13-ին երկարաձգել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները ոչ թե մեկ տարով, այլ վեց ամսով:
«Henley & Partners» խորհրդատվական ընկերությունը հրապարակել ամենաուժեղ անձրագրեր ունեցող երկրների ցանկը 2023թ-ին։
Բրյուսելում նոյեմբերի 13-ին ընթացող ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մի շարք անդամ երկրների նախարարներ ճեպազրույց են անցկացրել, որի ընթացքում կարեւորել են խաղաղությունը Հարավային Կովկասում, շեշտադրել Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու կարեւորությունը եւ հույս հայտնել, որ խորհրդի նիստում այս հայեցակարգերն իրենց հստակ դրսեւորումը կգտնեն։