Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը:
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Եվ մինչ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են կոչում ՀՀ ներկայիս տարածքը և նոր հավակնություններով հանդես գալիս, ՀՀ ԱԳՆ–ն անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ: Թեև նման հայտարարություն անցած տարի եղել էր: Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 16-ին ժամը 14:00-ից մինչև հունվարի 17-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ջրամատակարարումը:
Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով
Հայերը Բաքվում ենթարկվել են 3 մեծ ջարդերի. քննարկում՝ Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը:
ՀՀ-ի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների արտահերթ զեկույցը` Արցախի շրջափակման վերաբերյալ
Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։
Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:
Թուրք պրոֆեսոր Իսհաք Թուրանը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր ներկայիս ազգային էներգետիկ քաղաքականությունը, ապա առաջիկա տարիներին էապես կնվազեցնի իր արտաքին կախվածությունը բնական գազի և նավթի առումով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանկարծ մի օր այս մոգերը երկնքում նշմարեցին մի նորանշան աստղ, որի շողարձակ լույսը շոյում էր նրանց աչքերը։ Նորահայտ աստղի լույսը նման չէր արուսյակի մեղմահոս լույսին, ու ոչ էլ կարմրավուն արեգակի բոսորագեղ պայծառությանը։ Այդ աստղը բացարձակապես նման չէր լուսնթագի ցոլքերին, ոչ էլ Բույլքի և Յոթնաղբյուրի համաստեղության զարմանահրաշ երևույթներն էին նշմարվում այդ աստղի վրա։
«Մեզ պետք չէ իմունային համակարգին հզոր պատասխան: Օրինակ, աուտոիմուն պաթոլոգիան ավելի հզոր իմունային պատասխան է: Կամ հիպերիմուն ռեակցիան, որի մասին շատերն արդեն լսել են, ցիտոկինային փոթորիկը, որը մարդկանց սպանել է COVID-19-ի ժամանակ»,- ասել է Վոդովոզովը։
Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր, փաստաբան Գյուլիզար Քարաջան զեկույց է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության օրոք խոսքի ազատության սահմանափակումների աճի վերաբերյալ:
Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:
Նոր ընտրությունը նոր բաժանարար գծեր է բերելու ու առիթ է լինելու ադրբեջանական նոր սադրանքների համար։
Մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 25-ամյա Քրիստինա Այանյանը, Ռուսաստանը՝ Աննա Լիննիկովան։
Այնպես որ, հիմնական դրսևորումներն արտահայտվել են Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերի պարագայում։ Եթե Հայաստանից ավելի շատ գնացել են, ապա Ռուսաստանից եկել են, գուցե նաև այլ երկրներ տեղափոխվելու ակնկալիքով։
Ալիևը Նիկոլ Փաշինյանից պահանջել է ազատել Ռուբեն Վարդանյանին. պահանջը փոխանցվել է Արայիկ Հարությունյանին. Էդգար Ղազարյան
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին քննադատել է նախկին վարչակազմերին՝ արտակարգ իրավիճակների դեպքում գազի պահեստը վերահսկող ընկերությունը լուծարելու համար՝ հրամայելով նավթի նախարարությանը ձգտել վերականգնել ընկերությունը ներկայիս իրավիճակը հաղթահարելուց հետո, հաղորդում է Tasnim-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:
Եվրամիությունն ամենավճռական կերպով դատապարտում է Իրանում բրիտանա-իրանական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը եւ կրկին հիշեցնում իր վճռական դիրքորոշումը ցանկացած հանգամանքներում մահապատժի կիրառման դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ՝ կապված Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ։
Իմ ցավակցությունն եմ հայտնում Վ. Կիկաբիձեի ընտանիքին, հարազատներին և բարեկամ վրաց ժողովրդին:
Հայաստանի արտաքին առևտուրն 2022թ. մեծ տեմպերով ավելացել է։ Շատ ավելի մեծ, քան տնտեսությունն է աճել։ Ստացվում է՝ տնտեսությունն այդքան չի արտադրել, բայց արտահանվել է։ Այլ հարց է, թե ինչպե՞ս։
2022թ. Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանումը 2021-ի հետ համեմատությամբ աճել է 21.4%-ով՝ հասնելով 4 մլրդ 420 մլն դոլարի: Այս ցուցանիշը ամենաբարձրն է մինչ այս Թուրքիայից Բուլղարիա կատարված արտահանման ծավալների համար:
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը կիրակի օրը նախազգուշացրել է, որ երկիրը կանգնած է «պատմական սահմանադրական ճգնաժամի» դիմաց, ինչը կապված է դատական բարեփոխումների ծրագրի շուրջ առկա վեճի հետ եւ ասել է, որ միջնորդում է ներգրավված կողմերի միջեւ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Հունվարի 15-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից (անցել է արգելապատնեշը)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից: