
Ծանրորդ Սամվել Գասպարյանը ԵԱ-ի արծաթե մեդալակիր է, Գարիկ Կարապետյանը` բրոնզե

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:
Մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 177 կգ և 182 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց միայն 212 կգ: Երկամարտի 394 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ազգային թիմի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 173 կգ, 177 կգ, 180 կգ: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա երկու մոտեցմամբ բարձրացրեց 211 և 216 կգ: Այս ձևում նաև երկրորդն է: Երկամարտի 396 կգ արդյուքով նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:
Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: