Թուրքիայում Ֆրանսիայի և Չինաստանի լրտեսներ են ձերբակալվել
Թուրքիայի հետախուզական ծառայությունը (MIT) բացահայտել է երկրի տարածքում ֆրանսիական և չինական հետախուզական գործունեություն: Թուրք ոստիականները ձերբակալվել են 3 անձի, որոնք մեկ տարվա ընթացքում լրտեսել են Ֆրանսիայի հետախուզական ծառայության օգտին:
Հաղորդվում է, որ Թուրքիայում ձերբակալվել են նաև չինական հետախուզության գործակալներ։
Ստամբուլի դատախազությունը հետաքննության շրջանակներում պարզել է, որ 7 կասկածյալներ տվյալներ են հավաքել Թուրքիայում բնակվող ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի բնակիչների, ինչպես նաև որոշ ասոցիացիաների և կազմակերպությունների մասին:
Ստամբուլի ոստիկանական բաժանմունքի գործողության արդյունքում ձերբակալվել է 6 կասկածյալ, ևս մեկը հետախուզման մեջ է: