ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային և Մոլդովային 2024 թվականի համար մարդասիրական օգնություն հատկացնելու մասին՝ 83 մլն եվրոյի չափով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հակաճգնաժամային կառավարման անդամ Յանեզ Լենարչիչի հայտարարությունը:
«2024 թվականին ԵՄ-ն կտրամադրի 75 միլիոն եվրո մարդասիրական օգնություն Ուկրաինային և 8 միլիոն եվրո՝ Մոլդովային։ Եվ մենք կշարունակենք ուշադիր հետևել տեղերում փոփոխվող կարիքներին, որպեսզի արձագանքենք ամենահրատապ հումանիտար խնդիրներին», – հայտարարել է Յանեզ Լենարչիչը։
Եվրահանձնաժողովի կոմյունիկեում պարզաբանվում է, որ Ուկրաինայի համար 75 մլն եվրո է հատկացվել անհետաձգելի օգնության տրամադրման, այդ թվում՝ հիմնական կարիքների հասանելիության համար, ինչպիսիք են կացարանը, պաշտպանության ծառայությունները, խմելու ջուրը, կրթությունը և առողջապահությունը:
Մոլդովայի համար 8 մլն եվրոյի հումանիտար նախագծերը նախատեսում են հասցեական օգնություն բնակչության առավել խոցելի խավերին, ներառյալ մարդասիրական դրամական օգնությունը հիմնական կարիքները բավարարելու, պաշտպանության և առողջապահության համար: