Բաժիններ՝

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով առաջին տեղում է

Ծանրամարտի Եվրոպայի 2024թ․ առաջնությունում Հայաստանը խոշոր և փոքր մեդալների քանակով թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը (26 մեդալ, որոնցից 11- ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ)։

Հիշեցնենք, որ այսօր + 109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն։

Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճել էր ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալը։

Նույն օրը Սամվել Գասպարյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր։

96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր։

81կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը գրավեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողն ու արժանացավ նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հրում վարժությունում նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 115 կգ կշռող ծանրաձողը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս