Մսագնդիկներով ու տոմատի սոուսով մակարոն
Բաղադրիչները
- 200 գ մակարոն
- 250 գ հավի մսի խճողակ
- 2 հատ միջին չափի գլուխ սոխ
- 4 պճեղ սխտոր
- 1 հատ ձվի դեղնուց
- 2 թ.գ. տոմատի մածուկ
- 3 ճ.գ. բուսական յուղ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- 1-2 ճյուղ թարմ կանաչի՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մաքրեք: Մեկ սոխն ու երկու պճեղ սխտորը մանր քերիչով անցկացրեք ու ավելացրեք հավի մսի խճողակին:
Մսին ավելացրեք նաև աղն ու աղացած սև պղպեղը, ձվի դեղնուցն ու խառնեք:
Մսի խճողակից գնդիկներ պատրաստեք: Թավայի մեջ լցրեք բուսական յուղն ու մսի գնդիկները մոտ 7 րոպե մեկ կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ապա շրջեք ու 3-4 րոպե էլ մյուս կողմից տապակեք:
Այդ ընթացքում եփեք մակարոնը:
Երկրորդ գլուխ սոխը մանր կտրատեք:
Պատրաստի մսագնդիկները տեղադրեք մեծ ափսեի մեջ: Թավայի մեջ, որի մեջ մսագնդիկներն եք տապակել, լցրեք կտրտած սոխը: 2-3 րոպե տապակեք մինչև սոխի փափկելը:
Մանր քերիչով քերեք մնացած երկու պճեղ սխտորը: Տապակած սոխին ավելացրեք քերած սխտորն ու տոմատի մածուկը: 3 ճ.գ. ջուր ավելացրեք և սոուսը շոգեխաշեք մոտ 1 րոպե:
Պատրաստի մակարոնները քամեք ու լցրեք սոուսով թավայի մեջ:
Մակարոնի վրա լցրեք մսագնդիկները:
Թավայի պարունակությունը լավ խառնեք ու թույլ կրակի վրա 1-2 րոպե տապակեք, որպեսզի մակարոններն ամբողջությամբ սոուսով ծածկվեն:
Մատուցելուց առաջ մակարոնը զարդարեք մաղադանոսի թարմ տերևներով: