Բաժիններ՝

Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային

Շվեդիան շուրջ 633 մլն եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին, հիմնվելով Շվեդիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, հայտնում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ դա լինելու է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ստոքհոլմի հատկացրած ռազմական օգնության 15-րդ ու ամենամեծ փաթեթը: Նախատեսվում է Կիևին փոխանցել մոտ 178 միլիոն եվրոյի հրետանային զինամթերք, հակաօդային և անշարժ հրետանի: Փաթեթը ներառում է նաև ծովային դեսանտային և դեսանտագրոհային մոտորանավակներ, ինչպես նաև այլ զինատեսակներ և բժշկական սարքավորումներ: Գումարի մի մասն էլ ուղղվելու է Ուկրաինայի միջազգային հիմնադրամների միջոցով շուրջ 10 նոր զրահամեքենաների ձեռքբերմանը:

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- խոստացել է Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին Խարկովի մարզ կատարած այցելության ընթացքում հայտարարել էր, որ ռուսական բանակն օգտվում է Ուկրաինայի զինված ուժերին օգնություն տրամադրելու հետաձգվելուց: Նա նշել էր, որ Կիևը լրջորեն աշխատում է գործընկերների հետ՝ «աջակցությունը վերականգնելու և երկարաձգելու համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս