Մենք հիշեցնում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ի Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ մեր համատեղ հայտարարությունը, որը կոչ էր անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին արգելափակված այլ անձանց «Լաչինի միջանցքով» անվտանգ անցումը ապահովելու համար։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով ասվում է, որ «Ադրբեջանը (…) պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականին Վրաստանից արտերկիր է մեկնել 2,2 միլիոն վրաց ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 3,7 անգամ գերազանցում է նախորդ տարվա համանման ցուցանիշը։
Ստանձնելով այդ պաշտոնը՝ ձեռներեցը «հույսեր արթնացրեց Լեռնային Ղարաբաղի տառապյալ բնակչության շրջանում», որն այժմ ստիպված կլինի «ոտքերով քվեարկել»՝ լքելով տարածաշրջանը, նշել է խորհրդարանականը։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ:
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են 26-ամյա տղայի և 18-ամյա աղջկա դիեր:
երմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ռուբեն Վարդանյանը չի կարող Բաքվի համար բանակցային կողմ լինել։ Այս մասին, ինչպես գրում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Դատախազությունն հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Տեղեկությունը հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Շինարարական շուկայում նոր ընկերություն է հայտնվել, որը հավակնում է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը: Խոսքը դեռևս ոչ վաղ անցյալում հիմնադրված «GTB Holding»-ի մասին է, որն իրարանցում է առաջացրել դաշտում գործարարների, հատկապես կառուցապատողների շրջանում: Հայաստանյան առանց այն էլ փոքր շուկայի պայմաններում գործարարներն անհանգստանում են, որ լուրջ այդ հոլդինգի սեփականատիրոջ «անակնկալ» հայտնության արդյունքում վերադասավորումներ տեղի կունենան՝ խոչընդոտելով իրենց գործունեությանը:
Նարեն փոխեց մթնոլորտը. Աղավնոյի գյուղապետի ընտանիքում ծնվել է 6-րդ զավակը
Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը կողմ է, որ արտաքին գործերի նախարարության աշխատանքի համակարգումը դուրս լինի պետական նախարարի վերահսկողությունից։
Մոսկվան նախազգուշացնում է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և Ուկրաինային Մերձդնեստրում արկածախնդրության չդիմել, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: 2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից։
Լեհաստանը Leopard տանկեր է ուղարկել Ուկրաինային. դրանք արդեն երկրում են: Նման հայտարարություն է արել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին:
9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Աշոտյանը դիպուկ ասաց՝ «սա խզբզոց է», բայց պետք է հասկանալ՝ դրա տակ հստակ գիծ կա. Շավարշ Քոչարյան
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Snap ֆինանսավորումն արդեն հասանելի է Կոնվերս Մոբայլ հավելվածում: Այս պրոդուկտի ներդրմամբ Բանկն ընդլայնում է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը՝ զգալիորեն մեծացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունն իր հաճախորդների համար 24/7 ռեժիմով:
Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունները սպառված չեն. Ավետիք Չալաբյան
Չափազանց բացասական եմ գնահատում ՀՀ կառավարության ջանքերը Արցախի ճանաչման տեսանկյունից. Տարոն Սիմոնյան
Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում միջազգային կառույցների կայացրած ակտերին. Գոհար Մելոյան
Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը 14․41-ին 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։
Ոչ ոք չի վիճարկում Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունը՝ պետական նախարար նշանակելու կամ ազատելու մասով, բայց ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար:
ՀՀ իշխանությունները Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը բերեցին Հայաստան. Տիգրան Քոչարյան
Միջուկային պատերազմի շեմին ենք՝ Չերնոբիլը շատ փոքր պայթյուն էր նրանից, ինչ կարող է լինել. Խաչիկյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ընդդիմությանը ոչ միայն կարելի, այլև անհրաժեշտ է քննադատել և պահանջել: Մշտապես փորձել ենք տարբեր գործիչների սրտացավ քննադատությանն ականջալուր լինել՝ ցանկանալով գտնել օգտակարը՝ մեր քայլերը կազմակերպելու համար: