Մերձմոսկվայի առողջապահության նախարարությունը հրապարակել է ահաբեկչությունից տուժածների ցուցակը

Մերձմոսկվայի առողջապահության նախարարությունը հրապարակել է «Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչությունից տուժածների ցուցակը։

Նշված է 121 մարդու անուն, որոնցից հոսպիտալացվել են 107-ը։ Եվս 14 տուժածի ցուցաբերվում է ամբուլատոր օգնություն, տեղեկացրել է РИА Новости-ն։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։

Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ «112» Թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացրել է 11 մարդու, ներառյալ չորս ահաբեկչի բռնվելու մասին, որոնք մասնակցել են »Կրոկուսի» վրա հարձակմանը։

Տեսանյութեր

Լրահոս