Բաժիններ՝

Կաղամբով ու ընկույզով փխալի

Բաղադրիչները՝

  • 200 գ կաղամբ
  • 100 գ ընկույզ
  • 5-6 ճյուղ կամ 10 գ կանաչ սոխ
  • 4-5 ճյուղ կամ 5 գ մաղադանոս
  • 1/2 թ.գ. խմելի-սունելի
  • 1/2 թ.գ. աղացած գինձ (кориандр)
  • 1/2 թ.գ. չորացրած սխտոր
  • 2 պտղունց աղացած կարմիր կծու պղպեղ
  • 2 պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Կաղամբի տերևները միջին չափի կտրատեք, լցրեք ջրով կաթսայի մեջ, դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի: Եփեք 5-6 րոպե, մինչև կաղամբի փափկելը:

Կաղամբը լցրեք ցանցի վրա, թողեք ամբողջությամբ քամվի:

Բլենդերի մեջ լցրեք ընկույզը, աղը, խմելի-սունելին, աղացած գինձը, կարմիր պղպեղն ու չորացրած սխտորը:

Կանաչ սոխն ու մաղադանոսը խոշոր կտրատեք, ավելացրեք բլենդերի պարունակությանը:

Բլենդերով մեծ արագության տակ հարեք մինչև բաղադրիչների՝ մանր փշուրների վերածվելը:

Ապա բլենդերի մեջ ավելացրեք կաղամբի եփած տերևները:

Բլենդերով կրկին հարեք:

Ստացված ընկույզակաղամբային զանգվածը լցրեք պնակի մեջ:

Ձեռքով այդ զանգվածից մոտավորապես 30-32 գրամանոց գնդիկներ պատրաստեք ու տեղադրեք սկուտեղի վրա:

Մատուցեք՝ ցանկության դեպքում զարդարելով կանաչու տերևներով կամ նռան հատիկներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս