
«Փորձե՞լ եք համարյա 8 տարվա հեռավորությունից նայել «խաղաղության դարաշրջան» բացողի մի ելույթ, որն ունեցել է Խորենացի փողոցում». Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Փորձե՞լ եք համարյա 8 տարվա հեռավորությունից նայել «խաղաղության դարաշրջան» բացողի մի ելույթ, որն ունեցել է հուլիսի 22-ին Խորենացի փողոցում։
«Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևը, ատամները սրած, ամեն օր լկտիաբար հոխորտում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հասցեին։ Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ այսպիսի մթնոլորտում, Ալիևի կողմից ագրեսիվ պահվածքի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին, նշանակում է՝ խոսել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտուլյացիայի մասին, բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիան». Նիկոլ Փաշինյան։
Այսինքն, իմանալով, որ Արցախում տարածքային զիջումները նշանակելու են Հայաստանի կապիտուլյացիա, ստորագրել է նոյեմբերի 9-ը ամոթալի թղթի տակ ու դեռ էդքանից հետո պահել իշխանությունը, որ ավարտին հասցնի Հայաստանի կապիտուլյացիան»։