
Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի․ ՌԴ ՔԿ

Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի․ այս պահի տվյալներն է հայտնել ՌԴ ՔԿ-ն։
«Այս պահին դրությամբ հաստատվել է, որ զոհերի թիվը 93 է։ Զոհերի թիվը դեռ կավելանա»,- ասված է ՌԴ ՔԿ-ի հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ մարդկանց մահվան պատճառ են հանդիսացել հրազենային վնասվածքները և հրդեհի հետևանքով թունավոր նյութերի արտազատումը։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
Հաղորդվում է առնվազն 80 զոհի և 146 վիրավորի մասին: Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։
Ձերբակալվել է 11 անձ, որոնցից 4-ն, ըստ նախնակալ տեղեկությունների՝ հրձիգներն են։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին։