ՌԴ նախագահն անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տվել է. Պեսկով

Ռուսաստանի նախագահին հենց առաջին րոպեներից Crocus City Hall-ի հարձակման մասին զեկուցվել է, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը անընդհատ բոլոր համապատասխան ծառայություններից տեղեկություն է ստանում և՛ տեղի ունեցողի, և՛ ձեռնարկվող քայլերի մասին։ Նախագահը անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տվել է», – ասել է Պեսկովը։

Այսօր երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել, կան զոհեր և վիրավորներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031