
Պուտինին զեկուցվել է 11 մարդու ձերբակալության մասին. ՌԴ ԱԴԾ ղեկավար

ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ բոլոր 4-ին, որոնք անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:
Աշխատանքներ են տարվում մեղսակիցների լայն շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 80 զոհի և 146 վիրավորի մասին: Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։