«Սարքած երկիր տվեցին, որ քանդի՞. Փաշինյանը որ կալանավոր էր, կեղտ էր, հիմա նույն կեղտն է». վանաձորցիներ
«Սրանցից ի՞նչ պիտի սպասենք… Մարդասպան, գլխակեր են, ի՞նչ սպասենք»,- ասում է 168.am-ի հարցմանը մասնակից վանաձորցի կինը՝ հավելելով՝ երևի պետք է փոխել բանակցողին:
Վանաձորցի մեկ այլ մասնակից էլ նշեց՝ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ զրոյական արդյունք կտան:
«Սարքած երկիր տվեցին, որ քանդի, հիմա էլ էդ բրդուճը մեզ տա՞… Էն կարդացած մարդկանց, ում խոսքը ուժ ուներ, հանեցին, որ ինչքան գյադա-գյուդա կա, գա»,- ասաց կինը:
Մեկ այլ վանաձորցի էլ նկատեց՝ թուրքի հետ խաղաղություն հնարավոր չէ:
«Պետք է ժամանակ շահել, տնտեսությունն ուժեղացնել ու անցնել լուրջ քայլերի, ոչ թե խաղաղություն մուրալ, այլ ստիպել, որ այն լինի: Մենք հիմա չունենք այդ իշխանությունը: Շատ խաբվեցինք, չհասկացանք»,- ասաց նա:
Վանաձորցիներից մեկն էլ ասաց՝ ուժն է ծնում իրավունք, և եթե մենք ուժ չունենանք, ուժ չկիրառենք, չենք ունենա անգամ Հայրենիք:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ